«Նորվիչ Սիթին» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Ֆեներբահչեի» կենտրոնական պաշտպան Ջոզեֆ Յոբոյին: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիական ֆուտբոլով հետաքրքրվողներին Յոբոն հայտնի է «Էվերթոնում» հանդես եկած տարիներից: Ժամանակին Ջոզեֆն «Էվերթոնում» մասնակցել է 258 խաղ և խփել է 10 գնդակ:
Մայքլ Տերների վնասվածքի պատճառով Կրիս Հյուտոնը պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ էր քննարկում և ընտրությունը կանգնեց փորձառու Յոբոյի վրա:
Ավելացնենք, որ 33-ամյա նիգերիացին թուրքական ակումբում է 2011թ-ից: