«Նորվիչ»-ի գլխավոր մարզիչ Քրիս Հյուտոնը պատրաստվում է ձմռանը ուժեղացնել հարձակման գիծը: Ցուցակում առաջինը Մարուան Շամախն է և Կարլտոն Քոուլը:
Անցած մրցաշրջանը «Նորվիչ»-ի համար հաջող ստացվեց: Վերադառնալով Պրեմիեր Լիգա` կարողացավ ամրապնդվել աղյուսակի միջնամասում: Սակայն այս տարի դեռևս չեն կարողանում գտնել իրենց խաղը: Հյուտոնի սաները 11 խաղում խփել են ընդհամենը 8 գնդակ:
Այդ խնդրի լուծման համար Հյուտոնը պատրաստվում է այս ձմռանը ձեռք բերել «Արսենալ»-ի մարոկացի հարձակվող Մարուան Շամախին և Կարլտոն Քոուլին «Վեսը Հեմ Յունայթեդ»-ից: