Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»։
Արսեն Վենգերի սաները չկարողացան կոտրել դաշտի տերերի դիմադրությունը։ «Զինագործների» խաղային առավելությամբ ընթացած խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Մեսութ Օզիլի գոլին առաջին խաղակեսում պատասխանեց Լյուիս Գրաբանը։
Այս հանդիպումից հետո «Արսենալը» կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Օզիլ՝ 30ր, Գրաբան՝ 43ր։