Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Նորվիչ Սիթիին»։
Գուս Հիդինգի սաները կարողացան 1։2 հաշվով հաղթել դաշտի տերերին և բարելավել իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում։ Հանդիպման հաշիվը 39-րդ վայրկյանին բացեց Քենեդին՝ խփելով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաարագ գոլը։ Ընդմիջումից առաջ «կապույտների» առավելությունը կրկնապատկեց Դիեգո Կոստան։
«Նորվիչին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Նաթան Ռեդմոնդը։ «Չելսին»՝ վաստակած 39 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քենեդի՝ 1ր, Կոստա՝ 45ր, Ռեդմոնդ՝ 68ր։