Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի նախավերջին խաղը տեղի ունեցավ «Քերոու Ռոուդ» մարզադաշտում: 13-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթին» հյուրընկալեց առաջնությունը անհաջող մեկնարկած «Սանդերլենդին»:
8-րդ րոպեին Բրեդլի Ջոնսոնի փոխանցումից հետո «Նորվիչին» առաջ մղեց Սեբաստիան Բասսոնգը՝ 1:0: Տանտերերը երկրորդ գոլը խփեցին 37-րդ րոպեին: Գոլն իր հաշվին գրանցեց Էնթոնի Պիլկինգթոնը, իսկ արդյունավետ փոխանցումը դարձյալ Բրեդլի Ջոնսոնինն էր: Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Ադամ Ջոնսոնի փոխանցումից հետո աչքի ընկավ Քրեյգ Գարդները ՝2:1:
Երկրորդ խաղակեսը անարդյունավետ ստացվեց և Մարտին Օ’Նիլի սաները կրեցին հերթական պարտությունը:
Գոլեր. Սեբաստիան Բասսոնգ՝ 8ր, Էնթոնի Պիլկինգթոն՝ 37ր, Քրեյգ Գարդներ՝ 44ր