«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ հարձակվող Դարվին Նունիեսը դեռ ադապտացման փուլում է:
«Բենֆիկայից» 85 միլիոն ֆունտով գնված Նունիեսը Պրեմիեր լիգայի առաջին տուրից հետո գոլ չի խփել «Լիվերպուլի» կազմում:
Անցած շաբաթ օրը «Բրայթոնի» դեմ, երեք խաղյա որակազրկման ավարտից հետո, Դարվինը միայն հանդիպման վերջնամասում փոխարինման դուրս եկավ, սակայն Կլոպը կոչ է անում շտապ եզրակացություններ չանել ուրուգվայցի ֆուտբոլիստի մասին:
«Նա լավ է: Իհարկե, նա դեռ հարմարվում է, ինչպես սովորաբան անում են խաղացողները: Երբ նոր խաղացողներ են գալիս, բոլորը խոսում են նրանց մասին և ցանկանում, որ նրանք անմիջապես փայլեն: Երբեմն հենց այդպես էլ լինում է, երբեմն՝ ոչ»:
«Հենց երեկ ես և Պեպ Լեյնդերսը երկար զրուցեցինք նրա հետ: Մենք նրան պարզապես ասացինք, որ հանգիստ ենք: Մեր իրավիճակում շատ կարևոր է, որ նա չանհանգստանա»:
«Այժմ ամբողջ աշխարհը կիմանա այս խոսակցության մասին։ Իհարկե, որակազրկման երեք խաղը նրան չօգնեց։ Բայց այստեղ այլ բան չկա»։
«Թիմը լավ չի խաղում, և դա չի հեշտացնում նրա կյանքը, մանավանդ, որ նա հարձակվող է: Այնպես չէ, որ մենք հնարավորություններ չենք ստեղծում, բայց մենք դա ճիշտ չենք անում, և մեկ խաղացողը դա չի կարող փոխել»:
«Նա չսկսեց 9-րդ տուրը մեկնարկային կազմում, քանի որ նա նոր էր վերադարձել ազգային հավաքականից մկանային խնդիրով: Երբ դա լսում ես բժշկական բաժանմունքից, անմիջապես հասկանում ես, թե որքան կարող է նա խաղալ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։