Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլը գովել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ վինգեր Ալեխանդրո Գարնաչոյին:
18-ամյա Գարնաչոն գոլ խփեց ավելացված ժամանակահատվածում և հաղթանակ պարգևեց Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Ֆուլհեմի» դեմ արտագնա խաղում:
Գարնաչոն իր խաղով լավ տպավորություն է թողնում Նևիլի վրա, ով նույնիսկ արգենտինացուն համեմատում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Նրա մեջ ինչ-որ բան կա, դա միանշանակ է: Նույնիսկ եթե նա հոգեկան խնդիրներ ունի, նա կարող է խաղալ: Իր արագությամբ նա իսկական էներգիա է ավելացրել ձախ եզրում: Կարողանում է լավ պատ խաղարկել և ավարտական հարվածը նույնպես բարձր մակարդակի վրա է»:
«Հիշում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն շատ տարիներ առաջ խփեց այդ եզրից՝ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակ պարգևելով, բայց դա այնքան էլ ուշ չէր, որքան այս դեպքում»:
«Սա անհավանական գոլ է Էրիկ Տեն Հագի համար, քանի որ նրա թիմն իսկապես վատն էր վերջին 20 րոպեներին, բայց այս գոլը հիացմունքի մեջ դրեց հյուրերի երկրպագուներին»:
«Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ խաղացող՝ պետք է մեծամտություն, էգո ունենալ: Գարնաչոն, կարծես, ունի դա, ինչպես նաև կիրք:
«Նա պարզապես փայլուն պահ ստեղծեց և կոտրեց «Ֆուլհեմի» երկրպագուների սրտերը»,- ասել է Նևիլը եթերում։