«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոստովանել է, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թե ինչու ակումբը վաճառեց Դենիել Ուելբեքին:
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ուելբեքը «Յունայթեդում» իր տեղը զիջեց Ռադամել Ֆալկաոյին և 16 մլն ֆունտով տեղափոխվեց «Արսենալ»: Սակայն Նևիլը կարծում է, որ այդ տրանսֆերը զուրկ է տրամաբանությունից՝ հատկապես այդպիսի գումարով:
-Ես չեմ կարող դա հասկանալ: Տեսնելով տրանսֆերային այն գումարները, որոնք եղան այս ամռանը և այս շաբաթ հավաքականում Դենիի խաղը՝ ես հարց եմ տալիս, ինչպե՞ս կարող է նա արժենալ 16 մլն ֆունտ:
Մինչ այժմ չեմ կարողանում հասկանալ: Անհասկանալի է այս գործարքի տրամաբանությունը,- ասել է Նևիլը: talkSPORT