«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը կարծում է, որ «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն իդեալական ձեռքբերում կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Համաձայն շրջանառվող լուրերի, «Յունայթեդը» պատրաստ է 40 մլն ֆունտ առաջարկել Քեյնի համար, ով Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում դարձավ 21 գոլի հեղինակ: Նևիլը ուրախ կլինի տեսնել այդ ձեռքբերումը:
-Նախորդ մրցաշրջանում նա փայլուն հանդես եկավ, և ես Հարի Քեյնի մեծ երկրպագուն եմ: Ինձ դուր է գալիս, թե նա ինչպես է իրեն դրսևորում: Մեր ակումբի հիմքում միշտ եղել են բրիտանացի ֆուտբոլիստները, և ես կարծում եմ, որ դա հիմա էլ է կարևոր: Բրիտանացի ֆուտբոլիստները եղել են ակումբի հաջողության բանալին, և ես հուսով եմ, որ այդպես էլ կմնա:
Հարին ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են հարձակվողին «Յունայթեդում» խաղալու համար: Հիանալի կլինի, եթե նրանց հաջողվի ձեռք բերել Քեյնին,- ասել է Նևիլը: Sky Sports