«Մադրիդի Ռեալի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը, ով ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում վարձավճարով հանդես եկավ «Լիվերպուլում», վերադարձավ իր նախորդ ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա»:
Հիշեցնենք, որ Շահինը «Ռեալ» տեղափոխվեց 2011թ-ի ամռանը, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ հանդես գալ լավագույն մակարդակով:
Շահինը «Լիվերպուլում» մասնակցել է 7 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: