«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախի վարձակալությունը:
Հիշեցնենք, որ Շամախը Լոնդոն էր տեղափոխվել 2010թ-ին «Բորդոյից», սակայն միայն առաջին մրցաշրջանը նա կարողացավ լավ հանդես գալ:
28-ամյա Շամախը «Վեստ Հեմում» հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը և աշխատավարձի մի մասը կստանա «Արսենալից»:
Այս ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սեմ Ելլարդայսի երրորդ տրանսֆերն է:
-Ես շատ ուրախ եմ հանդես գալ «Վեստ Հեմում»: Ես խաղացել եմ Ալու Դիարայի հետ: Նաև ծանոթ եմ Մոհամեդ Դիամեյին և Կարլտոն Քոուլին,- ասել է Շամախը: