«Վեստ Հեմ Յունայթեդի» երկրորդ ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լինել «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախը: Մինչ այս տրանսֆերը «Վեստ Հեմը» «Լիվերպուլի» հետ գործնականում ավարտին էր հասցրել Ջո Քոուլի տրանսֆերը:
Քոուլը այսօր բուժզննում կանցնի «Վեստ Հեմում» և կստորագրի պայմանագիր: Միաժամանակ ակումբը «Արսենալի» հետ համաձայնեցնում է Մարուան Շամախի վարձակալության պայմանները:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալը» կշարունակի վճարել Շամախի աշխատավարձի մի մասը, որը կազմում է 65 հզր ֆունտ: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա «Վեստ Հեմը» կկարողանա ֆուտբոլիստի ծառայություններից օգտվել շաբաթ օրը կայանալիք Անգլիայի գավաթի խաղում:
Ավելացնենք, որ Շամախը «Արսենալում» անց է կացրել 40 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ: