Քաթարի շեյխ Ջասիմը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական գնորդներից մեկն է, խոստացել է լրացուցիչ 1 միլիարդ դոլար (800 միլիոն ֆունտ ստերլինգ) իր սեփական միջոցներից տրամադրել «կարմիր սատանաների» ենթակառուցվածքների վերանորոգման համար:
Հիշեցնենք, որ Շեյխ Ջասիմի երրորդ և վերջին առաջարկը կազմում էր ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Շեյխ Ջասիմը ցանկանում է ամբողջությամբ գնել «Յունայթեդը», իսկ քաթարցի ներդրողները պատրաստ են լրացուցիչ 800 միլիոն ֆունտ տրամադրել՝ Քարինգթոնի մարզադաշտը և Օլդ Թրաֆորդ մարզադաշտը վերանորոգելու համար:
Այնուամենայնիվ, սէր Ջիմ Ռեթքլիֆը ներկայումս «Յունայթեդը» գնելու ֆավորիտն է։
Նրբությունն այն է, որ Ռեթքլիֆը հավակնում է Գլեյզերներին պատկանող բաժնետոմսերի միայն 69 տոկոսին և պատրաստ է Ավրամ և Ջոել եղբայրներին թողնել իրենց բաժնետոմսերի 20 տոկոսը։