«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին ներողություն է խնդրել իր հոր մեկանաբանությունների համար՝ արված «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հասեցին:
Հիշեցնենք, որ Շեսնիի հայրը դժգոհել էր այն ամենից, ինչ Վենգերը անում է իր որդու հանդեպ: Նա Վոյցեխի անհաջողությունների համար մեղադրել էր ֆրանսիացի մարզիչին:
Այսօր Շեսնի կրտսերը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նա նշել է, որ չի կիսում իր հոր կարծիքը:
-Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ հոր հայտարարության համար: Ես հարգում եմ նրա կարծիքը, սակայն չեմ կարող այն ընդունել:
Ես արդեն 7 տարի է «Արսենալում» եմ և միշտ մեծ հարգանք եմ ունեցել ակումբի, Արսեն Վենգերի, թիմի մարզիչների, իմ խաղընկերների և երկրպագուների հանդեպ:
Ես մշտապես մեծ աջակցություն եմ ստացել մարզչից և երկրպագուներից և այժմ իմ նպատակն է վերադառնալ նախկին մարզավիճակին: Ես հպարտ եմ, որ «Արսենալի» մի մասն եմ կազմում,- ասել է Շեսնին: