«Նյուքասլ Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերը կարծում է, որ Պապիս Դեմբա Սիսեն կարող է Ալան Պարդյուի թիմին փրկել Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց:
Վերջին երեք խաղերում սենեգալցի ռմբարկուն, ով նոր է վերադարձել ծանր վնասվածքից, դարձել է չորս գոլի հեղինակ: Եվ չնայած, որ «կաչաղակները» դեռ գտնվում են վտանգավոր գոտում, Շիրերը հավատում է, որ Սիսեն կարող է իր թիմին օգնել բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում:
-Հաճելի է տեսնել, որ գոլերը վերադարձել են նրա մոտ: Նախորդ մրցաշրջանն անհաջող էր նրա համար: Մենք գիտենք, որ Սիսեն կարող է գոլեր խփել:
Այս պահին այնպիսի տպավորություն է, որ մեր թիմում միայն նա է կարող գոլեր խփել,- ասել է Շիրերը: The Chronicle