«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելը կարող է վերադառնալ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»:
Հիշեցնենք, որ 2008թ-ին «Լիվերպուլը» 6.5 մլն ֆունտով Շկրտելին ձեռք բերեց հենց «Զենիթից»: Այդ պահից Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դարձել է «Լիվերպուլի» հիմնական կազմի խաղացող:
Սակայն վերջին ժամանակները «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը այնքան էլ չի վստահում 28-ամյա պաշտպանին:
Ացնած շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2:2) Մարտինի անունը չկար «կարմիրների» մեկնարկային կազմում: Փոխարինման դուրս գալով նա կոպիտ սխալ թուլ տվեց, ինչը ազդեց արդյունքի վրա: Դրանից առաջ սլովակ պաշտպանը ձախողել էր Անգլիայի գավաթում «Օլդհեմի» հետ խաղը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Զենիթը» լրջորեն հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրան վերադարձնելու համար մերսիսայդյան ակումբին 13 մլն ֆունտ վճարել: Շկրտելին կառաջարկվի ավելի շահավետ պայմանագիր, քան նա այժմ ունի «Լիվերպուլի» հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 24-ին: