«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը հայտնել է, որ այս ամառ չի մտածել ակումբից հեռանալու մասին և այժմ իրեն շատ երջանիկ է զգում:
Նախորդ մրցաշրջանի վերջնամասում սլովակ ֆուտբոլիստը դուրս մնաց «կարմիրների» հիմնական կազմից՝ տեղը զիջելով Ջեյմի Կարագերին, ով արդեն ավարտել է իր կարիերան:
Տրասնֆերային պատուհանի ընթացքում խոսվում էր, որ ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով ժամանակին աշխատել է Մարտինի հետ:
-Ես մնում եմ «Լիվերպուլում»: Լուրերն այնքան լուրջ չէին, որքան թվում էր: Ոչ մի պայմանավորվածություն այլ ակումբի հետ չի եղել, քանի որ «Լիվերպուլի» ղեկավարությունը հայտնեց, որ վստահում է ինձ: Հենց այդ պատճառով տրանսֆերը չի եղել իմ պլաններում,- ասել է Շկրտելը: SITA