• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շկրտելը չի մտածում «Լիվերպուլից» հեռանալու մասին

Մարտին Շկրտել«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը հայտնել է, որ այս ամառ չի մտածել ակումբից հեռանալու մասին և այժմ իրեն շատ երջանիկ է զգում:

Նախորդ մրցաշրջանի վերջնամասում սլովակ ֆուտբոլիստը դուրս մնաց «կարմիրների» հիմնական կազմից՝ տեղը զիջելով Ջեյմի Կարագերին, ով արդեն ավարտել է իր կարիերան:

Տրասնֆերային պատուհանի ընթացքում խոսվում էր, որ ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով ժամանակին աշխատել է Մարտինի հետ:

-Ես մնում եմ «Լիվերպուլում»: Լուրերն այնքան լուրջ չէին, որքան թվում էր: Ոչ մի պայմանավորվածություն այլ ակումբի հետ չի եղել, քանի որ «Լիվերպուլի» ղեկավարությունը հայտնեց, որ վստահում է ինձ: Հենց այդ պատճառով տրանսֆերը չի եղել իմ պլաններում,- ասել է Շկրտելը: SITA