«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը խոստովանել է, որ պատրաստ է տեղափոխվել «Արսենալ»:
Նախորդ մրցաշրջանում Շնայդերլինը ճանաչվեց իր ակումբի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այժմ պատրաստ է Անգլիայի քաղաքացիություն ստանալ, եթե Ֆրանսիայի հավաքականից այդպես էլ հրավեր չստանա:
24-ամյա Մորգանն իր խաղով արժանացել է մի շարք գրանդ ակումբների հետաքրքրության՝ այդ թվում «Արսենալի»: Անձամբ Շնայդերլինը դեմ չէ տեղափոխվել «Էմիրեյթս»:
-«Արսենա՞լ». Ես դեռևս պայմանագիր ունեմ ակումբի հետ, դրա համար ամեն ինչ այդքան պարզ չէ: Ես երազում եմ հագնել մեծ ակումբի մարզաշապիկ, այնպես որ՝ ինչու՞ չէ,- Շնայդերլինի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն: