«Սուոնսին» ավարտին է հասցրել «Ֆալկիրկի» ձախ պաշտպան Սթիվեն Քինգսլիի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է «կարապների» պաշտոնական կայքը:
Երկուշաբթի օրը Սթիվենը, ով շոտլանդական առաջնությունում հարյուրից ավելի խաղի է մասնակցել, «Լիբերթիում» բուժզննում է անցել և երեք տարվա պայմանագիր է ստորագրել:
Չի բացառվում, որ 19-ամյա Կինգսլին «Սուոնսիում» կփոխարինի Բեն Դեյվիսին, որ մոտ է «Տոտտենհեմ» տեղափոխվելուն: