«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ իր նոր ակումբն ավելի մեծ է, քան «Բավարիան»:
Այս ամիս «կարմիր սատանաները» կատարեցին իրենց ամենից հնչեղ ձեռքբերումը, ոչ թե արժեքով, այլ անունով: Հաշված օրերի ընթացքում, որ Բաստիանն անցկացրել է «Յունայթեդում», նա արդեն հասցրել է զգալ ակումբների մասշտաբը:
-«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբն է, և ես վստահ եմ, որ այս ակումբը բավական վարպետություն ունի տիտղոսներ նվաճելու համար:
«Յունայթեդն» աշխարհում ավելի ճանաչված է (քան «Բավարիան»): Ես տեսնում եմ այդ տարբերությունը: «Բավարիան» մեծ ակումբ է, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» ավելին է: Երբ մենք Չինաստանում էինք, բոլորը մեզ ճանաչում էին, սակայն Ամերիկայում «Բավարիան» այնքան էլ ճանաչված չէր,- ասել է Շվայնշտայգերը: The Guardian