«Նյուքասլի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն զրկվել է իր ավտոմեքենայից: Ոստիկանությունը առգրավել է ֆուտբոլիստի տրանսպորտային միջոցը երթևեկության կանոնները խախտելու կասկածանքով:
Երեքշաբթի օրը «կաչաղակների» մարզական բազայի մոտ ոստիկանները կանգնեցրել էին Տիոտեի Chevrolet Camaro մակնիշի մեքենան: Արդյունքում ֆուտբոլիստը, որ նոր էր վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից, զրկվեց մեքենայից: Այն տեղափոխվեց տուգանային հրապարակ: Անձամբ Շեկն այժմ սպասում է, թե երբ ոստիկանությունը մեղադրանք կներկայացնի:
Ավելացնենք, որ ոստիկանությունը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ խախտում է արել խաղացողը: Տիոտեն ու ակումբը ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս իրավիճակը: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Շեկին սպառնում է տուգանք կամ նույնիսկ վարորդական իրավունքներից զրկում: