• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուայլդերի նորամուտը «Շեֆիլդում» ձախողվեց «Լիվերպուլի» շնորհիվ (տեսանյութ)

«Լիվերպուլը» փչացրեց Քրիս Ուայլդերի նորամուտը «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականում ընթացող ակումբի նկատմամբ:

«Շեղբերը» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը փոխել էր մեկնարկային կազմի խաղացողների կեսին «Բերնլիից» կրած 5-0 պարտությունից հետո՝ այս անգամ վստահելով Ջեյդեն Բոգլին, Վինիսիուս Սոուզային, Ջեյմս Մաքաթիին, Անդրե Բրուքսին և Վիլյամ Օսուլային:

Վնասվածք ստացած Ժոել Մատիպին «կարմիրների» մեկնարկային կազմում փոխարինեց Իբրահիմա Կոնատեն։ Իրենց հնարավորությունը ստացել են նաև Ջո Գոմեսը, Վատարու Էնդոն և Կոդի Գակպոն։

«Շեֆիլդ Յունայթեդ» 0 – 2 «Լիվերպուլ»

Գոլեր՝ Վան Դեյկ, Սոբոսլայ

Դեղին՝ Նորվուդ, Բոգլ – Էնդո, Կոնատե, Նունիես

Հետաքրքիր փաստեր