«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա լոնդոնյան ակումբից։
Լյորիսի պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ կավարտվի միայն հաջորդ մրցաշրջանի վերջում, սակայն ակումբում աճում է այն զգացումը, որ Ուգոն կլքի իրենց հաջորդ ամառ, հայտնում է The Telegraph-ը:
Այսպիսով, «Նյուքասլից» կրած 5-1 հաշվով պարտությունը կարող է դառնալ Լյորիսի վերջին հանդիպումը «Տոտտենհեմի» կազմում: «Խթանների» ավագը 5 գնդակն էլ ընդունեց առաջին խաղակեսում, իսկ ընդմիջմանը փոխարինվեց ազդրի վնասվածքի պատճառով։ Այդ վնասվածքի պատճառով նա այլևս չի կարողանա խաղալ այս մրցաշրջանում:
Լյորիսը պաշտպանում է «Տոտտենհեմի» գույները վերջին 11 տարիների ընթացքում, սակայն այս մրցաշրջանում Ուգոյի խաղը, ինչպես ամբողջ թիմինը, հարցեր է առաջացնում։
Հրատարակությունը հավելում է, որ «Տոտտենհեմն» արդեն մտածում է նոր հիմնական դարպասապահ հրավիրելու մասին, որը կփոխարինի 36 ամյա ֆրանսիացուն։
Դավիդ Ռայան կարող է փոխարինել Լյորիսին «Տոտտենհեմում», սակայն «Բրենտֆորդը» իր դարպասապահին գնահատում է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ: