«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ Դենիել Ուելբեքը պատրաստ է մասնակցել «Հալլ Սիթիի» դեմ խաղին:
«Վեստ Հեմի» դեմ շաբաթ օրվա խաղում Ուելբեքը ծնկի վնասվածքի պատճառով ստիպված փոխարինվեց: Սակայն այդ վնասվածքը լուրջ չէ և Դենիելն իր թիմի հետ կմեկնի Հալլ:
-Խաղից հետո ես չգիտեի, թե նրա հետ ինչ է պատահել: Նա ծնկի հետ կապված խնդիրներ ուներ մի քանի շաբաթ առաջ, սակայն այժմ ընդամենը հարված է ստացել: Նա արդեն մարզվում է, և մենք հուսով ենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: