«Սուոնսի Սիթիի» վինգեր Ուեյն Ռաուտլեջն իր պայմանագիրը մեկ տարով երկարաձգել է ուելսյան ակումբի հետ:
Այժմ 29-ամյա անգլիացու ապագան որոշված է մինչև 2018թ-ը: Նախորդ մրցաշրջանում Ուեյնը «կարապների» առանցքային ֆուտբոլիստներից էր, ով փայլուն է սկսել նաև այս մրցաշրջանը:
-Նա արժանի էր դրան, քանի որ իմ այստեղ աշխատելու ընթացքում նա եղել է թիմի ամենից կայուն ֆուտբոլիստը և այդպես էլ կմնա,- ասել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Գարի Մոնկը: