«Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլիին պատկանող SportsDirect ընկերության կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը հերքում է «կաչաղակների»՝ «Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի նկատմամբ հետաքրքրության մասին լուրը:
Հիշեցնենք, որ երեկ այս կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր մամուլին, որ «Նյուքասլն» ու Ռունիի գերծակալը բանակցում են:
Մինչդեռ մի քանի ժամ անց SportsDirect-ում ներողություն են խնդրել սուտ տեղեկության համար՝ հասկացնելով, որ Ռունիին ձեռք բերելը չի մտնում «Նյուքասլի» ծրագրերի մեջ:
« SportsDirect-ը ցանկանում է ներողություն խնդրել Ուեյն Ռունիից այդ հրապարակման համար, որը արվել է առանց թույլտվության և չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ: