«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է մասնակցել Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղին, որում «Յունայթեդը» կմրցի «Սուոնսիի» հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Ժամանելով Անգլիայի հավաքական և պատրաստվելով շոտլանդիացիների դեմ ընկերական խաղին՝ Ռունիի մոտ ոչ մի վնասվածք չհայտնաբերվեց, ինչպես հայտնել էր «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Այս պարագայում, 27-ամյա անգլիացու բոլոր խնդիրներն անցյալում են և նա կարող է վերադառնալ «Յունայթեդի» մարզումներին: Միաժամանակ Ռունին տրամադրված է «Չելսի» տեղափոխությանը:
Ավելացնենք, որ Ռունին երկու օր առաջ չմասնակցեց Անգլիայի Սուպերգավաթի խաղին: