«Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, իրենք պատրաստվում են մինչև օրացույցային տարվա ավարտը գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Կիրակի օրը կայացած խաղում Ռոբին վան Պերսիի գոլը հաղթանակ ապահովեց «կարմիր ստանաների» համար, ինչի շնորհիվ էլ նրանք 8-րդ հորիզոնականից բարձրացան 5-րդ հորիզոնական: Այս պահին մանչեսթերցիներն առաջատար «Արսենալին» զիջում են 5 միավորով:
-Մենք գիտեինք, որ այս խաղում մեզ ամեն գնով հաղթանակ է անհրաժեշտ: Մեր մրցակիցը շատ ուժեղ էր, սակայն մենք գիտեինք, թե ինչպես պետք է պայքարել: Մենք գիտեինք, որ չենք կարող թույլ տալ պարտվել «Արսենալին» և միավորների տարբերությունը հասցնել 11-ի:
Այս տուրի մյուս խաղերի արդյունքներն էլ են մեզ վստահություն հաղորդում և մենք կրկին միանում ենք պայքարին: Մեր նպատակն է մինչև Նոր Տարի գլխավորել մրցաշարային աղյուսակը,- Ռունիի խոսքերն է մեջբերում Guardian-ը: