«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին իր թիմը մեկնում է մեկ ցանկությամբ՝ վրեժ լուծել:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջին տուրում «Սանդերլենդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յունայթեդին»: Տանտերերի երկրպագուները բուռն արձագանքեցին «Յունայթեդի» հարևան «Մանչեսթեր Սիթիի»՝ «ՔՊՌ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին տեղեկությանը: Հենց այդ հաղթանակն էլ «քաղաքայիններին» պարգևեց չեմպիոնական տիտղոսը:
Ռունին չի թաքցնում, որ ինքն ու իր թիմակիցները չեն մոռացել այդ: Ուեյնի խոսքերից պարզ է դառնում, որ «Յունայթեդի» առաջադրանքն է անպայման հաղթել մրցակցին առաջիկա հանդիպմանը:
-Դրա մասին ես և մեր խաղացողներից շատերը չեն մոռացել: Երբ հնչեց խաղն ազդարարող սուլիչը, մենք իսկապես չգիտեինք, թե ինչպես է խաղում «Սիթին»…
Սակայն հետո մենք լսեցինք «Սանդերլենդի» երկրպագուների ծափահարությունները: Այդ մրցաշրջանը նրանց համար լավագույնը չէր, և այս ամենը շատ տխուր էր,- հայտնել է Ռունին:
«Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես խոսել է այդ մասին: Նա հիշել է նմանատիպ մի դեպք, որ պատահել է 20 տարի առաջ: Այդ ժամանակ թիմը թանկ միավորներ կորցրեց «Լիվերպուլի» հետ խաղում և չեմպիոնական տիտղոսը զիջեց «Լիդսին»:
-«Լիվերպուլի» երկրպագուները ստորագրություն խնդրեցին Բեքհեմից, Գիգգսից, Սքոուլզից և Նևիլից, իսկ այնուհետև պատռեցին դրանք և թղթի կտորներն օդ նետեցին: Ես ասացի Ռայանին և մյուս տղաներին մտապահել այդ օրը:
Ինչ վերաբերվում է անցած մրցաշրջանին, ապա «Սանդերլենդի» այդ երկրպագուներն ակհայտ է՝ նաև «Սիթիին» էին երկրպագում: Անկասկած, մենք չենք մոռացել այդ մասին: Սա ես եմ ձեզ ասում,- հայտնել է Սէր Ալեքսը: Daily Mirror