• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Ռոնալդուի պես գոլ խփեցի» (տեսանյութ)

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ շաբաթ օրը «Ֆուլհեմի» դեմ խաղի ժամանակ խփած իր գոլը նրան հիշեցրել է իր նախկին թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի գոլը հենց «Քրեյվն Քոթեջում» մի քանի տարի առաջ:

Խաղի 79-րդ րոպեին Ռունին հաղթանակ բերեց իր թիմին նվազագույն հաշվով և օգնեց մեծացնելու միավորների տարբերությունը մրցաշարային աղյուսակում՝ այն հասցնելով 9-ի: Հենց այստեղ էլ 2007 թվականի փետրվարին գոլ խփեց Ռոնալդուն, որի հետ Ռունին շուտով հանդիպելու է Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Այդ ժամանակ «Յունայթեդը» մեծացրեց այլ ակումբների հետ տարբերությունը և վստահ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Ուեյնը հույս ունի, որ այդ սցենարը կկրկնվի:

-Իմ գոլը նման է Ռոնալդուի խփածին: Այդ գոլից հետո մենք առաջ անցանք մեր մրցակից թիմերից և դարձանք չեմպիոն: Հուսամ՝ սա նորից կկրկնվի:

Երբ ճեղքում ես պաշտպանությունը, փորձում ես անընդհատ վերլուծել իրավիճակը և գտնել լավագույն տարբերակը հարձակման զարգացման համար: Պետք է զգաս, արդյոք կարող ես ինքդ խփել, թե պետք է փոխանցես թիմակցիդ, որը գտնվում է ավելի շահավետ դիրքում: Ես որոշեցի ինքս խփել և բարեբախտաբար, գնդակը հասավ իր նպատակին,- ասել է Ռունին: ESPN

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր