ՈՒԵՖԱ-ն վերջապես կայացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Աէր Ալեքս ֆերգյուսոնի և թիմի վինգեր Նանիի վերաբերյալ որոշումը:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ստացած կարմիր քարտի համար Նանին որակազրկվել է մեկ խաղով:
«Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը այնքան էր բարկացած խաղի գլխավոր մրցավար Ջյունեյտ Չաքիրի որոշումից, որ անգամ չմասնակցեց հետխաղյա մամլո ասուլիսին: Շոտլանդացի մսանագետը այդ արարքի համար խուսափել է որակազրկումից, սակայն տուգանվել է 10 հազար եվրոյով (8500 ֆունտ):