«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի նոր վնասվածքը պարզվեց բավական լուրջ է, քան կանխատեսում էին բժիշկները, և այժմ ֆուտբոլիստը կարող է ապաքինման վրա ծախսել մի քանի ամիս:
Հիշեցնենք, որ 23-ամյա Ուիլշերն անսպասելիորեն տեղ չգտավ Անգլիայի սուպերգավաթային խաղում «զինագործների» մեկնարկային կազմում: Արսեն Վենգերը դա բացատրեց նախորդ օրը մարզման ժամանակ ստացած թեթև վնասվածքով: Ֆրանսիացի մասնագետը հայտնեց, որ ընդամենը 4-5 օրից իր ֆուտբոլիստը կրկին պատրաստ կլինի խաղալ:
Սակայն այժմ, երբ Ուիլշերը խորքային բուժզննում է անցնել, հայտնի է, որ նախնական կանխատեսումը չափից շատ լավատեսական էր: Ուիլշերի մոտ կասկածվում է ձախ ոտկի փոքր ոլոքի ճաք:
Վերջնական պատասխանը կլինի այս շաբաթ: Կասկածները հաստատվելու դեպքում վիրահատության կարիք կլինի, որի ապաքինում կպահանջի երեք ամիս: