«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Մոնպելյեի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել Ուիլշերի հասցեին: 20-ամյա Ուիլշերի խփած գոլը հաղթական եղավ: Շնորհիվ այս հաղթանակի «զինագործները» ժամանակից շուտ ապահովեցին փլեյ-օֆֆի ուղեգիր:
Հետխաղյա մամլո ասուլիսին Վենգերը չթաքցրեց իր հիացմունքը և Ուիլշերին համեմատեց Ֆաբրեգասի հետ:
-Ջեկը շատ է նման Ֆաբրեգասին: Այժմ նա լիարժեք կիսապաշտպան է, նա կարող է լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Սա պետք է նրան վստահություն հաղորդի,- ասել է Վենգերը: Sky Sports