Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Շվեդիայի դեմ ընկերական խաղի համար հավաքական է հրավիրել «Արսենալի»-ի երիտասարդ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին:
Երկար ապաքինումից հետո Ուիլշերը ընդհամենը երեք խաղ է անցկացրել, սակայն Հոջսոնը ցանկանում է նրան տեսնել հավաքականում:
Ոչ շատ վաղ իր կարծիքն էր հայտնել Արսեն Վենգերը, հայտնելով, որ չի ցանկանում Ուլշերին բաց թողնել: Ինչպես երևում է ֆուտբոլիստի անունը կա հավաքական հրավիրվածների ցանկում:
– Ամեն ինչ կախված է հավաքականի մարզչից, նա կորոշի թե որն է լավագույն լուծումը այս պահին: Եթե իմ անունը լինի հրավիրվածների թվում, ես մեծ հպարտությամբ կխաղամ,- ասել է Ուլշերը: