Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
Այս խաղում գրանցվեց տուրի գլխավոր անակնկալը։ Դաշտի տերերը ջախջախիչ հաղթանակ տարան «ազնվականների» նկատմամբ, որոնք 30-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով։
Այս հաղթանակից հետո «Ուոթֆորդը»՝ վաստակած 30 միավորով կշարունակի մնալ 10-րդ հորիզոնականում, իսկ «Չելսին»՝ 4-րդ։
Գոլեր․ Դինի՝ 42ր (11մ), Ազար՝ 82ր, Յանմատ՝ 84ր, Դեուլոֆեու՝ 88ր, Պերեյրա՝ 90ր
Հեռացում․ Բակայոկո՝ 30ր։