«Տոտտենհեմի» աջ պաշտպան Քայլ Ուոլկերը հայտնել է, որ «Էվերթոնի» դեմ խաղում նա կզգուշանա բելգիացի Մարուան Ֆելայնիից, ում անվան դիմաց արդեն 8 գնդակ կա:
-Մարուանը վտանգավոր ֆուտբոլիստ է: Նա շատ արդյունավետ է գործում: Ֆելայնին լավ է գործում ինչպես ցածրից, այնպես էլ երկրորդ հարկում:
«Էվերթոնի» դեմ միշտ դժվար է եղել: Նրանք շատ լավ կազմ ունեն և գտնվում են հիանալի մարզավիճակում- ասել է Ուոլկերը:
«Էվերթոն» – «Տոտտենհեմ» խաղը տեղի կունենան այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին: