«Մանչեսթեր Սիթին» հաստատել է, որ պաշտպան Քայլ Ուոլկերը աճուկի վիրահատության է ենթարկվել:
Ուոլկերը վնասվածք էր ստացել անցած կիրակի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ «Սիթիի» 6-3 հաշվով հաղթանակի ժամանակ՝ բաց թողնելով Չեմպիոնների լիգայի «Կոպենհագենի» դեմ խաղը։
Դանիական ակումբի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակից հետո «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է Քայլի անորոշ շաբաթների կորուստը՝ կոչ անելով սպասել պաշտոնական լուրերին։
Իսկ այսօր հաստատվեց, որ երեքշաբթի օրը 32-ամյա պաշտպանը բարեհաջող վիրահատվել է, սակայն «քաղաքայինները» դեռևս չեն նշում «Տոտտենհեմի» նախկին խաղացողի վերականգնման ժամկետները։
Այսպիսով, մեծ հարցականի տակ է ընկնում Ուոլկերի մասնակցությունը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը Անգլիայի հավաքականի հետ։