Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը և պաշտպան Քայլ Ուոլկերը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնեն իրենց ազգային ընտրանու առաջիկա ընկերական խաղը Չիլիի հավաքականի հետ:
«Լիվերպուլի» 33-ամյա կիսպաշտպանին դեռ անհանգստացնում է ազդրի հետ կապված վնասվածքը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ջերարդի, ինչպես նաև Ուոլկերի մասնակցությունը Չիլիի հավաքականի դեմ խաղին բացառվում է:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով երեկ Անգլիայի ազգային հավաքականի հրավերը մերժեցին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մայքլ Կարրիկը և Դենիել Ուելբեքը: