«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը դեռ կարող է մեկնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ-ի առաջնությանը, սակայն որպես ֆուտբոլային մեկնաբան:
ինչպես արդեն գիտենք, ծանր վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությանը նա չի կարողանա օգնել Անգլիայի ազգային հավաքականին:
Daily Mirror-ի հաղորդմամբ, 24-ամյա Ուոլկոտը BBC հեռուստաընկերության կողմից ֆուտբոլային մեկնաբանի առաջարկ է ստացել: Հրավիրված աստղերի թվում է նաև Թեոյի նախկին թիմակից Թիերի Անրին:
Ավելացնենք, որ Ուոլկոտը հեռուստատեսությունում աշխատելու փորձ ունի: BBC-ից բացի նրա ծառայություններով հետաքրքրված է նաև ITV-ն: