• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը և Ուիլշերը կխաղան «Էվերթոնի» դեմ

Ուոլկոտ և Ուիլշեր«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է «զինագործներին» օգնել «Գուդիսոն Պարկում»: Չորեքշաբթի «Արսենալը» կհյուրընկալվի «Էվերթոնին»:

Հիշեցնենք, որ Թեոն այս վնասվածքը ստացել էր հյուսիսլոնդոնյան դերբիում: Ուոլկոտը «Տոտենհեմի» դեմ խաղում անհաջող վայրէջք էր կատարել՝ վնասելով ուսը: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց թողեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղը՝ 0:0:

«Վիլլա Պարկում» դաշտ դուրս չեկավ նաև «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը: Նա նույնպես առողջական խնդիրներ ուներ: Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան մասնակցել վաղվա խաղին:

-«Աստոն Վիլլայի» դեմ խաղը մենք այնքան էլ վատ չանցկացրինք: Հաջորդ տուրում մեզ կմիանան Ուոլկոտը, Ուիլշերը և Վերմալենը:

Ռոսիցկու վիճակը բավարար չէ դաշտ դուրս գալու համար, սակայն նա մարզվում է ամբողջ ծրագրով: Վեց ամիս բացակայությունից հետո նա արդեն ամբողջովին առողջ է,- ասել է Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր