«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ շատ շուտով պայմանագիր կկնքի Թեո Ուոլկոտի հետ:
Չնայած շրջանառվող լուրերին` Ուոլկոտը դեռ չի երկարաձգել իր գործող պայմանագիրը, որը լրանում է այս մրցաշրջանի ավարտին: Տեսականորեն Թեոն արդեն հիմա կարող է սկսել բանակցությունները այլ ակումբների հետ` չսպասելով «Արսենալի» համաձայնությանը:
Մինչդեռ Վենգերը չհերքեց, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Ուոլկոտի հետ պայմանագիր կնքելուց հետո ֆրանսիացի մասնագետը մտադիր է կենտրոնանալ տրանսֆերային շուկայում աշխատելու վրա:
-Եկեք նախ կնքենք պայմանագիր Ուոլկոտի հետ, հետո կտեսնենք, թե ինչ կանենք: Հուսամ` շուտով գործարքը կիրականացվի: Շատ-շատ շուտով,- հայտնել է Վենգերը: Sky Sports