«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին ահռելի ուժ է դառնում ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև եվրոպական հարթակում։
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ՝ 2:2: «կարմիր սատանաները» հատվածներով խաղը թելադրեցին «Նոու Կամպի» տերերին։
«Յունայթեդի» խաղը ուժեղ տպավորություն թողեց Չավիի վրա, ով զգում է, որ Էրիկ Տեն Հագը ճիշտ ուղղությամբ է տանում իր թիմին:
«Այսօր մենք խաղացինք եվրոպական բարձրակարգ թիմի դեմ: Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է, նրանք ցույց տվեցին իրենց լավագույն խաղը»,- ասել է Չավին BT Sport-ին տված հարցազրույցում: