Նոնի Մադուեկեի վաստակած և իրացրած 11 մետրանոցը «Չելսիին» թույլ տվեց 2-1 հաշվով հաղթանակ կորզել «Կրիստալ Փելեսի» դեմ դժվարին խաղում:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն փոխեց իր մեկնարկային կազմի կեսին համեմատ «Վուլվերհեպտոնի» խաղի՝ վստահելով Բուենդիա Բադյաշիլին, Յան Մատսենին, Մոյսես Կայսեդոյին, Միխայիլ Մուդրիկին և Քրիստոֆեր Նկունկուին:
«Արծիվների» մեկնարկային կազմում միայն Էբերեչի Էզեն փոխարինեց Ուիլլ Հյուզին:
«Չելսի» 2 – 1 «Կրիստալ Փելես»
Գոլեր՝ Մուդրիկ, Մադուեկե – Օլիս
Դեղին՝ Պոչետինո, Կայսեդո, Մադուեկե, Գալագեր – Ռիչարդս, Միտչել