• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիի» ժամանակավոր տունը կարող է դառնալ «Ուեմբլի» մարզադաշտը

«Ուեմբլի» մարզադաշտը կարող է դառնալ «Չելսիի» ժամանակավոր տունը մինչև հինգ տարի՝ «Սթեմֆորդ Բրիջի» վերանորոգմամբ պայամավորված:

Ռոման Աբրամովիչից գնելով «Չելսին», Թոդ Բելին և գործընկերները պարտավորվել են ներդրումներ կատարել ակումբի ենթակառուցվածքում:

Անցյալ ամիս պարզվեց, որ «Չելսիի» սեփականատերերը մերժել են այլ վայրում նոր մարզադաշտ կառուցելու տարբերակը և որոշել են կենտրոնանալ գոյություն ունեցող մարզադաշտի վերանորոգման վրա:

Ինչպես նշում է Daily Mirror-ը, Ստեմֆորդ Բրիջի ամբողջական վերանորոգումը` մարզադաշտի քանդումը և դրա փոխարեն նորը կառուցելը, կարող է տևել մինչև հինգ տարի: Միայն գործող կառույցների ապամոնտաժման համար կպահանջվի մինչև 18 ամիս։ Այս ժամանակահատվածում «ազնվականներին» ժամանակավոր տուն կպահանջվի, որը, ամենայն հավանականությամբ, կլինի «Ուեմբլին»:

Եթե ​​«Չելսին» որոշի արդիականացնել իր մարզադաշտը՝ շարունակելով խաղալ «Սթեմֆորդ Բրիջում», ապա գործընթացը կարող է ձգձգվել մինչև 10 տարի:

Հետաքրքիր փաստեր