«Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը մերժել է «Լեսթեր Սիթի» առաջարկը։
Նախօրեին Պրեմիեր լիգայի աղյուսակի ներքևի կեսից երկու թիմեր աշխատանքից ազատել էին իրենց գլխավոր մարզիչներին։ Փոթերին հեռացրին «Չելսիից», իսկ «Լեսթերը» ազատվեց Բրենդան Ռոջերսից։
Ըստ talkSPORT-ի, «Լեսթերը» վաղուց հետաքրքրված է Փոթերի նկատմամբ, և «աղվեսները» անմիջապես դիմել են Գրեհեմի ներկայացուցիչներին, հենց որ նա աշխատանքից դուրս է եկել:
Սակայն Փոթերը հրաժարվել է անմիջապես վերադառնալ ֆուտբոլ։ 47 ամյա անգլիացին ցանկանում է ընդմիջել և լիցքաթափվել՝ նախքան նոր մարտահրավեր ընդունելը։
Հավելենք, որ այժմ «Լեսթերը» զբաղեցնում է աղյուսակի նախավերջին տեղը՝ ԱՊԼ-ի վեց հանդիպում անընդմեջ չհաղթելով։