«Չելսին» պատրաստ է ամռանը 25 մլն ֆունտ առաջարկել «Մադրիդի Ռեալին» Լուկա Մոդրիչի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Կապույտները» տաղանդավոր խորվաթի ծառայություններով ակտիվ հետաքրքրված էին դեռ 2011թ-ին: Սակայն, չնայած 40 մլն ֆունտ առաջարկին Լուկան տեղափոխվեց Մադրիդ: «Տոտտենհեմի» սեփականատեր Դանիեր Լևին չցանկացավ ուժեղացնել իր հակառակորդին:
Իսպանիայում Մոդրիչի գործերը այնքան էլ լավ չի ընթանում: Կիսապաշտպանը իր հաշվին ունի ընդամենը 19 խաղ և 1 խփած գնդակ: Լուկան տեղ չի գտնում «արքայական ակումբի» հիմնական կազմում:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, այս մրցաշրջանի ավարտին «Չելսին» մեկ անգամ էլ կփորձի ձեռք բերել 27-ամյա կիսապաշտպանին, ով կարող է փոխարինել Ֆրենկ Լեմպարդին: Այդ նպատակը իրականացնելու համար Աբրամովիչը պատրաստ է բաժանվել 25 մլն ֆունտից: