«Չելսին» իր կիսապաշտպան Անդրե Սանթոսին հետ է ուղարկել «Վասկո դա Գամա»:
«Չելսին» միայն հունվարին ձեռք բերեց Սանթոսին «Վասկո դա Գամայից» 18 միլիոն ֆունտով, սակայն Անդրեն չի կարողացել աշխատանքային թույլտվություն ստանալ Անգլիայում, նույնիսկ բողոքարկումից հետո:
18 ամյա Սանթոսի տեղափոխությունը բրազիլական գրանդ՝ «Պալմեյրաս» նույնպես ձախողվեց, ուստի «Չելսին» որոշեց Անդրեին հետ ուղարկել հայրենի ակումբ՝ պրակտիկա ստանալու:
«Չելսին» չի հստակեցրել, թե որքան է տևելու Սանթոսի գործուղումը, սակայն սպասվում է, որ Անդրեն հաջորդ ամառ կմիանա «ազնվականներին» նախամրցաշրջանային փուլում:
Բացի այդ, Սանթոսը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի հետ հաղթեց Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնությունում՝ վեց գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։