«Չելսին» անմիջական կապի մեջ է «Լիոնի» հարձակվող Ռայան Շերկիի ներկայացուցիչների հետ։
19 ամյա Շերկին համարվում է իր հայրենի Ֆրանսիայի ամենավառ երիտասարդ տաղանդներից մեկը, և «Չելսին» չափազանց աչալուրջ է վերաբերվում նման խաղացողներին իրենց նոր սեփականատերերի օրոք:
Ինչպես հայտնում է Football.London-ը, «Չելսին» ներկայումս փորձում է բանակցել Շերկիի ճամբարի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ: Երբ փոխզիջում ձեռք բերվի, «կապույտները» պաշտոնական առաջարկ կներկայացնեն «Լիոնին»:
«Լիոնը» չի ցանկանում վաճառել Շերկիին այն բանից հետո, երբ հունվարին մերժեզ ՊՍԺ-ի ունեցած հետաքրքրությունը իրենց երիտասարդ տաղանդի նկատմամբ, սակայն ֆրանսիական ակումբի ունեցած ֆինանսական խնդիրները կարող են օգնել «Չելսիին»:
Իհարկե, «Լիոնի» համար Շերկիի տրանսֆերը «Չելսի» ավելի նախընտրելի տարբերակ է, քան Փարիզ։
Սպասվում է, որ «Լիոնը» նվազագույնը 40 միլիոն եվրո կպահանջի ֆրանսիացի երիտասարդի համար, ով նախորդ մրցաշրջանում Լիգա 1-ի 34 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: