Իտալական ֆուտբոլային գործակալ Մասիմո Բրամբատին հայտնել է, որ «Չելսին» առաջարկ է արել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլախովիչին ձեռք բերելու համար:
«Չելսին» այս մրցաշրջանում դժվարություններ ունի գրոհներում վերջակետ դնելու հետ կապված, և ակնկալվում է, որ «կապույտները» այս ամառ ձեռք կբերեն գոլահարի որակներով օժտված հարձակվողի:
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի և «Ինտերի» հարձակվող Լոուտարո Մարտինեսի անունները կապվում են «Չելսի» տեղափոխվելու հետ, սակայն Ա Սերիայում կա ևս մեկ հարձակվող, ով կարող է հայտնվել «կապույտների» կազմում:
Խոսքը 23 ամյա Վլախովիչի մասին է, ով Իտալիայի այս առաջնությանը կարողացել է աչքի ընկնել 10 գոլով։
«Կան երեք թիմեր, որոնք հաստատել են իրենց հետաքրքրությունը: Իմ կարծիքով, «Յուվենտուսը» լրջորեն կքննարկի այս առաջարկները: Նրանք բոլորն էլ մեծ ակումբներ են, քանի որ դրանք են՝ «Չելսին», «Բավարիան» և «Ատլետիկոն»:
«Ես չգիտեմ, թե արդյոք «Յուվենտուսը» կկարողանա որևէ շահույթ ստանալ նրա վաճառքից, քանի որ Վլախովիչին գնելու համար «Յուվենտուսը» ծախսել է 66,6 միլիոն ֆունտ ստերլինգ»,- ասել է Բրամբատին TMW ռադիոկայանին։